ARMENIAN TOBACCO COMPANY
«Արմենիան Տոբակո Քոմփանի»-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է ծխախոտի բարձրորակ և գրավիչ արտադրանք։
«Արմենիան Տոբակո Քոմնփանի»-ում կատարվել է ավելի քան 30,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում, որի շնորհիվ արտադրությունը համալրվել է եվրոպական առաջատար արտադրողների գերժամանակակից հոսքագծերով, իսկ աշխատողների համար ստեղծվել են բարենպաստ և անվտանգ աշխատանքային պայմաններ։
Առողջության համար ռիսկային լինելով` ծխախոտը շարունակում է օգտագործվել միլիոնավոր մարդկանց կողմից։ Վստահ ենք, որ մեր նորագույն սարքավորումներով, բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության կարժանանա սպառողների կողմից։
Մեր ընկերության արտադրանքի 20%-ը կիրացվի Հայաստանում, իսկ 80%-ը կարտահանվի ԵԱՏՄ և այլ երկրներ։