Այս վեբ կայք մուտք գործելու համար խնդրում ենք հաստատել, որ Դուք 18 տարեկանից բարձր եք։

Մեր Մասին

«Արմենիան Տոբակո Քոմփանի»-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է ծխախոտի բարձրորակ և գրավիչ արտադրանք։ «Արմենիան Տոբակո Քոմփանի»-ում կատարվել է ավելի քան 15,000,000 ԱՄՆ դոլարի ներդրում, որի շնորհիվ արտադրությունը համալրվել է եվրոպական առաջատար արտադրողների գերժամանակակից հոսքագծերով։

Առողջության համար ռիսկային լինելով` ծխախոտը շարունակում է օգտագործվել միլիոնավոր մարդկանց կողմից։ Վստահ ենք, որ մեր նորագույն սարքավորումներով, բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության կարժանանա սպառողների կողմից։

Մեր ընկերության արտադրանքի 20%-ը կիրացվի Հայաստանում, իսկ 80%-ը կարտահանվի ԵԱՏՄ և այլ երկրներ։
Ընկերության առավելագույն արտադրական հզորությամբ գործարկումը կապահովի ավելի քան 200 աշխատատեղ։
«Արմենիան Տոբակո Քոմփանի»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում:

Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները աշխատողների համար` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ, զարգացում և այլն։

iso

Մեր Թիմը

Ընկերությունում կարևորվում են արհեստավարժ թիմի յուրաքանչյուր անդամի ներգրավվածությունը և նվիրվածությունը, իսկ ամենօրյա նվիրված աշխատանքն էլ ավելի կատարյալ է դարձնում արտադրանքը։

Մեր աշխատողներն առաջին իսկ օրվանից ներգրավվում են համախմբված թիմում և վերապատրաստվում են միջազգային և տեղական գործընկերների հատուկ ծրագրերով:

Արտասահմանից ժամանած հմուտ մասնագետները ևս պատրաստակամ կիսվում են իրենց տարիների փորձով և գիտելիքներով մեր աշխատողների հետ։