ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պարզաբանում
07/05/2020Հաշվի առնելով զանգվածային տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները Արմենիան Տոբակո Քոմփանի ընկերության ծխախոտային արտադրանքը մաքսանենգ ճանապարհով ՌԴ տարածքում հայտնվելու վերաբերյալ, Արմենիան Տոբակո Քոմփանի ընկերությունը հայտնում է, որ որևէ առնչություն չունի մաքսանենգ եղանակով ՌԴ տարածք ծխախոտային արտադրանք տեղափոխելու հետ։
Armenian Tobacco Company՝ մրցունակ աշխատավարձերից մինչև 7 մլրդ դրամից ավելի ներդրումներ
26/09/2019PanARMENIAN.Net - Ծխախոտի հայկական շուկայում նոր անուն կա՝ Armenian Tobacco Company-ն է, որը չնայած վերջերս է մուտք գործել տեղական շուկա, արդեն հասցրել է գերժամանակակից հոսքագծերով հագեցած ծխախոտի արտադրություն հիմնել, ներդրումներ անել ու իր ներդրումն ունենալ արտահանման խթանման հարցում: PanARMENIAN.Net-ն ընկերության գլխավոր տնօրենի հետ զրուցել է ընկերության կատարած ներդրումների, արտադրանքի, ապագա ծրագրերի մասին և ոչ միայն: