Այս վեբ կայք մուտք գործելու համար խնդրում ենք հաստատել, որ Դուք 18 տարեկանից բարձր եք։

Մաքսային արտոնություն է տրամադրվել 8 ընկերության

Ամսաթիվ: 09/07/2019

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել ութ ընկերության։

 Դրանք են «Կասկադ-Միրտեկ» ՓԲԸ-ն, «Տեֆֆի» ՓԲԸ-ն «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն, «Սանտա Մոնիկա» ՍՊԸ-ն, «Վելվիո» ՍՊԸ-ն, «Եվրո Տրակ» ՍՊԸ-ն, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ն։

 Ընկերությունները տարբեր ոլորտներում միասին իրականացնելու են ավելի քան 23.8 մլրդ դրամի կամ մոտ $50 մլն-ի ներդրում։

 Ներդրումային ծրագրերի շրջանակում կստեղծվի 541 աշխատատեղ։

Նյութի աղբյուրը