Մրցույթին մասնակցել ցանկացող ապահովագրական ընկերությունները կարող են մրցութային հայտերը՝ պահանջվող փաստաթղթերի հետ միասին, փակ ծրարներով ներկայացնել «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ՝ ՀՀ, ք. Աբովյան, 2-րդ արդյունաբերական թաղ., թիվ 6 վարչական շենք հասցեով, մինչև 2021 թվականի փետրվարի 15-ը, ժամը 14:00, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09:00-ից 18:00-ը, իսկ ուրբաթ օրը` ժամը 09:00-ից 17:00-ը:
Փակ ծրարի վրա պետք նշվի.
- «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» գրառումը:
- «Գնահատող հանձնաժողովին» գրառումը:
- Ողարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները, ամբողջական անվանումները:
Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2021 թվականի մարտի 2-ը:
Տեղեկությունների համար զանգահարել «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ Գնումների և տենդերների անցկացման բաժին (+374 60) 54 77 74 հեռախոսահամարով:
Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ.
- Դիմում-հայտ:
- Առողջության ապահովագրության փաթեթների նկարագիրը և Գնային առաջարկ: Պարտադիր լրացման է ենթակա կից ներկայացված 3 Հարցաշարերը (Հարցաշար Ընդհանուր պայմանների վերաբերյալ, Հարցաշար Ապահովագրական Ծածկույթի վերաբերյալ, Հարցաշար ապահովագրական ծածկույթի/բացառությունների վերաբերյալ).
- Կանոնադրություն` լրացումներով և փոփոխություններով (կրկնօրինակ),
- Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ՝ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը (կրկնօրինակ),
- ՀՎՀՀ (կրկնօրինակ),
- Ապահովագրական գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը,
- Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա հարկային մարմիններ ներկայացված հաշվետվությունները,
- Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա անկախ աուդիտորական եզրակացության պատճենը,
- Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության: