Разъяснение

Дата: 07/05/2020

Հաշվի առնելով զանգվածային տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկությունները Արմենիան Տոբակո Քոմփանի ընկերության ծխախոտային արտադրանքը մաքսանենգ ճանապարհով ՌԴ տարածքում հայտնվելու վերաբերյալ, Արմենիան Տոբակո Քոմփանի ընկերությունը հայտնում է, որ որևէ առնչություն չունի մաքսանենգ եղանակով ՌԴ տարածք ծխախոտային արտադրանք տեղափոխելու հետ։


Արմենիան Տոբակո Քոմփանի ընկերությունն իր արտադրանքը վաճառել է միջազգային դիստրիբյուտորական ընկերությանը` նրա հետ սահմանված կարգով կնքելով մատակարարման պայմանագիր։ Սահմանված կարգով կազմվել են բեռը ուղեկցող բոլոր փաստաթղթերը, և արտադրանքը ՀՀ տարածքում հանձնվել է գնորդ կազմակերպությանը, այնուհետև, մաքսային օրենսդրության պահանջների խստագույնս պահպանմամբ, իրականացվել է բեռի արտահանման հայտարարագրումը, ինչի մասին ՀՀ ՊԵԿ-ն արդեն իսկ պաշտոնապես տարածել է հաղորդագրություն։


Բեռը ՀՀ տարածքում գնորդին հանձնելու և բեռի արտահանումը սահմանված կարգով ձևակերպելու պահից Արմենիան Տոբակո Քոմփանի ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում դրա հետագա տեղաշարժի համար, և գնորդ կազմակերպությունն ինքնուրույն է որոշում բեռի տեղափոխման եղանակները, երթուղին, տրանսպորտը և այլն։


Արմենիան Տոբակո Քոմփանի ընկերությունը հանդիսանում է օրինապահ հարկ վճարող և որևէ առնչություն չունի տարածված տեղեկությունների հետ և որևէ պատասխանատվություն չի կրում այդ բեռի համար։

Արմենիան Տոբակո Քոմփանի ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է ծխախոտի բարձրորակ և գրավիչ արտադրանք։ Արտադրությունը համալրված է եվրոպական առաջատար արտադրողների գերժամանակակից հոսքագծերով։ Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմաններ աշխատակիցների համար` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ, զարգացում և այլն։


Արմենիան Տոբակո Քոմփանի ընկերությունը 2020թ. փետրվար ամսին ստացել է ծխախոտային արտադրատեսակների արտադրության նկատմամբ ներդրված որակի կառավարման համակարգերի ISO9001:2015 պահանջներին համապատասխանության սերտիֆիկատ: